ՔԿ-ն հերքել է ռուս պատգամավորի որդու մասնակցությունը սպանությանը. ՌԴ
Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեն հերքել է Պետդումայի պատգամավորի որդու, հոկեյիս Արտեմ Իվանյուժենկովի մասնակցությունը Պոդոլսկի սրճարանում տղայի սպանությանը, հայտնել է քննչական կոմիտեի ներկայացուցիչ Օլգա Վրադիյը։
«Սոչի» հոկեյի ակումբը տեղեկացրերել է նաև, թե մարտի 10-ին և 11-ին ակումբի խաղացողներն մարզվելեն Բոլշոյի սպորտային պալատում։ Թիմակիցներից մեկի խոսքով՝ Արտեմ Իվանյուժենկովը մասնակցել է մարզումային գործընթացին, որից հետո մարզիկները հեռացել են։ Հոկեյիստը ևս տեսանյու է հրապարակել Սոչիից և հասյտնել, որ 3 օր շարունակ Սոչիում է ու ոչ մի կապ չունի իրեն վերագրվող սպանության հետ:
Հիշեցնենք, որ IZ.ru-ի փոխանցմամբ` հանցագործությունը տեղի է ունեցել սրճարանում, որտեղ մի խումբ երիտասարդներ նշել են իրենց ծննդյան տարեդարձը։ Կողքի սեղանի շուրջ եղել է ևս մ իխումբ: Ինչ-որ պահի այս երկու խմբերը միավորվում են, ամեն ինչ հանգիստ է լինում մինչև այն պահը, որ վեճ է ծագում: Ծեծկռտուքի ընթացքում երիտասարդներից մեկը դանակահարվել է ու մահացել: Ըստ որոշ ականատեսների՝ դանակահարողը եղել է Արտեմ Իվանյուժենկովը, ով դեպքից հետո անհետացել է։
Հայտնի է, որ հանցագործության զոհ է դարձել 1999 թվականին ծնված քաղաքացին։ Հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ։