ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել Է Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման պահը
Տեսախցիկները ֆիքսել Է Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման պահը։ Հիշեցնենք, որ երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 36 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գնացքները մոտ մեկ ժամ շարժվել են նույն ճանապարհով միմյանց ընդառաջ։
Հավելենք նաև, որ Հունաստանի տրանսպորտի նախարարության ղեկավար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել:
«Սա այն է, ինչ ես իմ պարտքն եմ համարում անել՝ որպես կյանքից անարդարացի հեռացած մարդկանց հիշատակի նկատմամբ հարգանքի նվազագույն նշան, ինչպես նաև պատասխանատվություն կրել Հունաստանի պետական և քաղաքական համակարգի սխալների համար»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ Հունաստանում երկաթուղային կայարանի ղեկավարը ձերբակալվել էր Տեմպեում մարդատար և բեռնատար գնացքների բախումից հետո։