ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կալիֆոռնիայում պայթել է Պաջարո գետի ամբարտակը. բնակիչներին հրահանգել են տարհանվել

Հյուսիսային Կալիֆոռնիայի Պաջարո ֆերմերային համայնքը, որը հայտնի է իր ելակի բերքով, շաբաթ վաղ առավոտյան ստիպված է եղել տարհանվել այն բանից հետո, երբ Պաջարո գետի ամբարտակը ճեղքվել է ջրհեղեղի պատճառով, հաղորդում է Associated Press-ը: 

Մոնտերեյում շաբաթ օրը ավելի քան 8500 մարդ տարհանման հրամաններ ու նախազգուշացումներ են ստացել, այդ թվում՝ մոտ 1700 բնակիչ՝ Պաջարո համայնքից: 

Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ Պաջարո գետի ամբարտակի ճեղքը մոտ 30-48 մետր է: 

Ուրբաթ կեսօրից անձնակազմը բնակիչներին մեկ առ մեկ հորդորել է հեռանալ մինչեւ անձրեւներ սկսվելը, սակայն ոմանք մնացել են եւ նրանց ստիպված են եղել շաբաթ վաղ առավոտյան դուրս հանել ջրից: 
Գիշերվա ընթացքում փրկարարներն ու Կալիֆորնիայի ազգային գվարդիան փրկել են ավելի քան 50 մարդու։ 

Պաջարո գետը բաժանում է Սանտա Կրուս եւ Մոնտերեյ շրջանները մի տարածքում, որը հեղեղվել է շաբաթ օրը: Տարածաշրջանի հորեր ներթափանցող ջրհեղեղի ջուրը կարող է աղտոտված լինել քիմիական նյութերով, ասում են պաշտոնյաները, եւ բնակիչներին խորհուրդ են տալիս չխմել եւ կերակուր չպատրաստել ծորակի ջրից` վախենալով հիվանդությունից: 

Անձնակազմը սկսել է վերանորոգել պատնեշը շաբաթ օրը լուսաբացին, մինչ բնակիչները տարհանման կենտրոններում քնած են եղել: 
 

Քաղաքականություն