Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է, բայց մասնակի
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է, բայց միայն թեթև մարդատար ավտոմեքենաների և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա հավելեց, որ բեռնատարների համար ճանապարհը մնում է փակ:
Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով` մարտի 5-ին Վերին Լարսի անցակետը կրկին փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Մարտի 6-ի տվյալներով` ռուսական կողմում հերթի սպասող բեռնատարների քանակը հասել է մոտ 4000–ի, որոնցից 1000–ը հայկական են, իսկ վրաց-ռուսական սահմանին` 150-200։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ ԱՀ ՊՆ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մար...
Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Մարտի 7-ին, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-11-ը սպասվում է առա...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Մարտի 4-5-ը, 7-ին առանձին շրջաններում, 3-ին և 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումնե...
Nokia-ն փոխել է լոգոն, մտադիր են նոր թափ հաղորդել ընկերության գործունեությանը
Nokia-ն 60 տարվա ընթացքում առաջին անգամ փոխել է լոգոն: Ընկերության գլխավոր տնօրեն Պեկկա Լունդմարկը հայտարարել է, որ այդպ...