
Հյուսիսային Կորեան ստեղծել է հրթիռային շարժիչ, որով կկարողա արբանյակներ արձակել տիեզերք

Հյուսիսկորեացի ինժեներներին հաջողվել է հրթիռի հզոր շարժիչ ստեղծել, որը երկրին թույլ կտա արձակել տարբեր արբանյակներ: Այս մասին երկուշաբթի Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Տիեզերական տարածության պետական վարչության փոխտնօրեն Պարկ Կյոն Սուն։
«ԿԺԴՀ-ն լիարժեք հաջողության է հասել հզոր հրթիռային շարժիչի ստեղծման գործում, որը նախատեսված է տիեզերքում արբանյակ արձակելու համար, ինչի արդյունքում կարելի է երաշխավորել, որ տարբեր արբանյակներ կարող են արձակվել համապատասխան ուղեծրեր»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով Հ՝անրապետությունը հասել է իր արբանյակների բազմաֆունկցիոնալության և բարձր արդյունավետության։
«Շատ աշխատանք է տարվում տիեզերական գիտությունն ու տեխնոլոգիաները տարբեր ոլորտներ բերելու համար, այդ թվում՝ գյուղատնտեսություն, ձկնորսություն, օդերևութաբանություն, հաղորդակցություն, բնական ռեսուրսների որոնում, հողօգտագործում և աղետների կանխարգելում», - ավելացրել է Պարկ Կյոն Սուն:
«Այս բոլոր հաջողությունները խոսում են ԿԺԴՀ-ի տիեզերական ծրագրի պայծառ ապագայի մասին»,- եզրափակել է պաշտոնյան։