Թբիլիսին ուշքի է գալիս բուռն գիշերից հետո. ինչ է կատարվում բողոքի ցույցի էպիկենտրոնում
Ոստիկաններ Ռուսթավելի պողոտայում, բերման ենթարկումներ և 16-ժամյա բողոքի ցույց. հենց այսպիսի իրավիճակ է այս պահին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում, գրում է Sputnik Georgia-ն։
Այս պահին մարտի 8-ի ժամը 15:00-ից սկսված բողոքի ակցիան շարժվել է դեպի Ռուսթավելի մետրոյի կայարան, որտեղ մնացել են մի քանի տասնյակ ագրեսիվ երիտասարդներ։ Մինչդեռ ոստիկանությունը իրականացնում է մեկ ժամից ավելի շարունակվող ձերբակալությունները։
Բողոքի ժամանակացույցը
«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծերի դեմ ակցիան սկսվել է Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի մոտ մարտի 8-ի կեսօրին և հավաքել մոտ 10 հազար մարդ։ Ժամը 22-ի դրությամբ իրավիճակը սրվել էր։
Նախ՝ ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ պահանջելով հետ կանչել աղմկահարույց օրինագիծը և ազատ արձակել մարտի 7-ի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածներին։
Իշխող կուսակցությունը չի կատարել վերջնագիրը, ինչից հետո ակցիայի մասնակիցները որոշել են շրջափակել Վրաստանի խորհրդարանը եւ հնարավորություն չտալ մարտի 9-ին նախատեսված խորհրդարանի նիստ անցկացնել։
Հենց ցուցարարները շրջափակեցին խորհրդարանը, ագրեսիվ ցուցարարներից մի քանիսը կոտրեցին խորհրդարանի պաշտոնական մուտքի արգելապատնեշները, կոտրեցին օրենսդիր մարմնի առաջին հարկի պատուհանները և սկսեցին քարեր ու տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ։
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել, իսկ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին տեղի ունեցողը որակել է խորհրդարանը գրոհելու փորձ։
«Այսօր արմատական ընդդիմությունը արմատական ակտիվիստների հետ զբաղված է խորհրդարան ներխուժելով»,- ասել է Պապուաշվիլին՝ մեկնաբանելով խորհրդարանից դուրս ստեղծված իրավիճակը։
Սակայն առաջին առճակատումից մոտ մեկ ժամ անց խորհրդարանի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվեց։ Ակցիայի մասնակիցները սկսել են կոտրել բողոքի ցույցի էպիկենտրոնի մոտ կանգնած մեքենաները, շրջել ոստիկանական մեքենան։
Ոստիկանությունն ակտիվորեն սկսել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել և ցուցարարներին խորհրդարանի շենքից տեղափոխել Ռուսթավելի պողոտա։
Երիտասարդներից ոմանք իրենց չափազանց ագրեսիվ են պահել՝ ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ ու ներկ են նետել, բարիկադներ են տեղադրել, կոտրել կանգառը, կենտրոնական պողոտայում կանգնած նստարաններ, աղբամաններ օգտագործել, միաժամանակ մեքենաներ են ջարդել։
Մի քանի վայրերում հրդեհ է բռնկվել՝ մի շարք հեռուստաալիքներ մոլոտովի կոկտեյլների պատրաստման տեսագրություններ են տարածել։ Ավելի ուշ ցուցարարները մեքենաներից մեկը քարշ տալով դեպի «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոցի հարակից պողոտա՝ այրել են։
Դրանից հետո ոստիկանությունը դիմել է ակտիվ գործողությունների ու սկսել ցուցարարներին հրել մետրոյի Ռուսթավելի կայարանի ուղղությամբ։ Հետո սկսվեցին զանգվածային ձերբակալությունները։ Ոստիկանությունը ուժ է կիրառել մի շարք բերման ենթարկվածների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ չեն ուղարկվել, ՀՀ դեսպանությունը հերքել է սկանդալային տեղեկությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հերքում է վրաստանյան մեդիադաշտում տարածված լուրը, թե թբիլիսյան ցույցերը ցրելու համար Հ...
Ադրբեջանը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնել է Արցախգազը։...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կրկին փոխել են Այվազովսկու ազգությունը և շեշտել նկարչի հայ լինելը
Նյու Յորքի աշխարհահռչակ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը վերանայել է հայտնի ծովանկարիչ Իվան Այվազովսկու կենսագրական տվյալն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թբիլիսիում ցուցարարները փորձում են քանդել խորհրդարանի մուտքի դիմացի ցանկապատը
Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները շրջապատել են խորհրդարանը։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։ Նշվում է, որ ակցիայի...