«Որոշակի պարբերականությամբ կրակահերթեր հնչում են». Աբրահամյան
Արցախի ԱԳՆ-ն բավականին կոշտ գնահատական է հնչեցրել Ադրբեջանի իրականացրած գործողության վերաբերյալ` այն համարելով որպես պատերազմական: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ի դեպ, մարտի 1-ին, ադրբեջանական ու արցախյան պատվիրակությունների հանդիպումից հետո Արցախի նախագահականը շտապել էր հայտարարելու, որ «հանդիպումն առերևույթ կառուցողական էր»` անիմաստ պարզաջրելով Ադրբեջանի վարքագիծը:
Ինչևէ, Ադրբեջանի ագրեսիան դրսևորվեց ոչ միայն շփման գծում, այլ դիվանագիտական ձևակերպումներում, որովհետև այս ագրեսիայի հետ կապված հայտարարությամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն շինծու, կեղծ որակումների ներքո առաջ քաշեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղակայման թեման:
Թեև այս պահին շփման գծում լուրջ փոխհրաձգության մասին լուրեր չկան, սակայն որոշակի պարբերականությամբ կրակահերթեր հնչում են»,-նշում է Աբրահամյանը:
Հիշեցնենք` Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում. ԱՀ ՆԳՆ
Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալ...
ԱՀ ՊԲ-ն հայտարարություն տարածեց
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։...
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանցիների տարածած հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. ԱՀ ՊԲ
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կի...