Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. ԱՀ ՊԲ
Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
«Միևնուն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 21-ի ժամը 20։45-ից փետրվարի 22-ի ժամը 01։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել էր ճանապարհամերձ անտառապատ տարածքում. ԱՀ ՆԳՆ
Ինչպես հայտնել ենք արդեն, այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալ...
ՀԱՊԿ երկրները միջուկային և ռադիացիոն անվտանգության վարժանքներ կանցկացնեն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները միջուկային և ռադիացիոն անվտանգության «Ժայռ 2023» վարժանքներ&...
Կուլեբան ասել է` Ուկրաինան ինչ նպատակով կօգտագործի կործանիչներն ու հեռահար զենքերը
Կիևը չի օգտագործի կործանիչներ և հեռահար զենքեր Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, եթե դրանք մատակարարվեն Արևմուտքի կո...
«Հոգեպես պատրաստված ենք». Զելենսկին՝ Ղրիմը գրավելու մասին
Ուկրաինան պատրաստվում է Ղրիմը գրավելու ռազմական քայլերի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Տեղեկատվութ...