Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլուզում Մոսկվայի շինհրապարակներից մեկում. կա զոհ

Մոսկվայում՝ Լոբաչևսկու փողոցում մարտի 4-ի առավոտյան փլուզվել են փայտամածներ և մետաղական կառույցներ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազության Telegram…

Մոսկվայում՝ Լոբաչևսկու փողոցում մարտի 4-ի առավոտյան փլուզվել են փայտամածներ և մետաղական կառույցներ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազության Telegram ալիքը։

 

«Նախնական տվյալներով՝ արդյունքում մեկ մարդ մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել են։ Փլուզված կառույցն այժմ ապամոնտաժվում է»,- հայտնել են նախարարությունից։

 

Այս պահին դեպքի վայրում աշխատում են փրկարարները, փլատակների մաքրման աշխատանքներ են իրականացվում։

 

Մոսկվայի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավելել է, որ 300 քմ մակերեսով առաստաղի և փայտամածի փլուզում է տեղի ունեցել։

 

Մոսկվայի արեւմուտքում տեղի ունեցած միջադեպի պատճառն անհայտ է, կատարվում է հետաքննություն։ 

 

Լրատվակաների հաղորդմամաբ՝ փլատակների տակ կարող է լինել եևս 3 մարդ, նրանց ճակատագիրը ճշտվում է։

 

[16c78bf6854ffd14417869e8e52522a0.jpg]

[8e1507912cfbf9e1a42c9d197b7f9f6a.jpg]

[438ef2d4ac6ccb50bbafe855a8e763d1.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250