Ստեփանակերտ-Բաքու առաջին հանդիպումը ավարտվել է զրոյական արդյունքով. Հրապարակ
Ինչպես հայտնի է, մարտի 1-ին կայացավ Ստեփանակերտ-Բաքու առաջին հանդիպումը։ Ալիևը Մյունխենում խոստացել էր բանակցող նշանակել եւ նշանակել է Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովին։ Ներկա է եղել նաև «Բնական պաշարների ապօրինի շահագործումը հետաքննող մոնիտորինգային խմբի» ղեկավար Մասիմ Մամեդովը։ Հայկական կողմից մասնակցել են Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը, ԱԽ նախկին աշխատակից Սերգեյ Մարտիրոսյանը եւ Կաշենի հանքի տերը։ Ներկա է եղել նաեւ խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։
Թեև «Արցախպրեսը» հաղորդել է, որ «Օրակարգային բոլոր հարցերի քննարկման արդյունքներով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ադրբեջանական կողմը պարտավորվել է զեկուցել վերադասին եւ առաջիկա օրերի ընթացքում, խաղաղապահ զորախմբի միջոցով, արդյունքների մասին տեղեկացնել արցախյան կողմին», սակայն հանդիպումն արդյունավետ չի եղել։
Ադրբեջանցիները փորձել են խոսակցությունը տանել «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակչության՝ Ադրբեջանին վերաինտեգրվելու հարցերի» ուղղությամբ, հետագայում նման տեղեկատվություն են հրապարակել, սակայն իրականում հայկական կողմը հրաժարվել է քննարկել «քաղաքական հարցեր»՝ նշելով, որ այդ հարցերի քննարկման համար կան հատուկ ձեւաչափեր, մեկը Մինսկի խումբն է, մյուսը՝ եռակողմ հանդիպումների ֆորմատը, իսկ իրենք լիազորված են միայն միջանցքի բացման, գազի ու հոսանքի մատակարարման վերականգնման եւ առավելագույնը՝ Կաշենի եւ Դրմբոնի հանքերում ադրբեջանական մեկանգամյա շրջայցի կազմակերպման հարցերը քննարկելու։ Ըստ էության, հանդիպումն ավարտվել է զրոյական արդյունքով, եւ ապագա հանդիպումների մասին էլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
Առաջիկա օրերի եղանակը՝ ՀՀ տարածքում
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, մարտի 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղում...
Հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում
Մարտի 6-ին ցիկլոնի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում։ Այս մասին հայտնում են ՀՀ...