ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շիրակի մարզում ձյան առատ տեղումներ են. որոշ հատվածներում բուք է

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում բուք է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը և հավելում.

 

«ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով»։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն