ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնել են Դիլիջան քաղաքի բակերից մեկում
Այսօր համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքի բակերից մեկում։
ՇՄ նախարարությունը հայտնում է՝ «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին և տարածքից հեռացրել են կենդանիներին՝ տեղափոխելով նրանց առավել անվտանգ վայր։
«Խնդրում ենք հետագա նման միջադեպերի դեպքում անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032։
Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։
Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով (Ապօրինի որսը)»,- ասված է ՇՄՆ-ի գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Վարդանյանի պատասխանը` արտաքին ճնշման և պաշտոնանկության մասին
Եղե՞լ է արտաքին ճնշում Վարդանյանին պաշտոնից ազատելու համար, կոնկրետ՝ Ադրբեջանից։ Ըստ Արցախի նախկին պետնախարարի՝ Ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամբողջ Հայաստանը ձեր եղբոր կառավարման տակ է, դուք եկել անտառո՞ւմ եք ապրում». ինչ պայմաններում է ապրում վարչապետի եղբայրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը «Արարատնյուզ»-ի լրագրողի հետ զրույցում խոսել է Նիկոլ Փաշինյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «5 տարի անցել ա, բայց հլը նստած մարդ չկա». Նիկոլ Փաշինյանի եղբայրը հարցազրույց է տվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը «Արարատնյուզ»-ի լրագրողի հետ զրույցում խոսել է Նիկոլ Փաշինյան...
«Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Բեռլին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է Գերմանիա կատարած իր այցի մասին: «Երկօրյա աշխատա...