ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հազարավոր բելգիացի ֆերմերներ տրակտորներով արգելափակել են Բրյուսելի կենտրոնը

Հազարավոր բելգիացի ֆերմերներ տրակտորներով ժամանել են Բրյուսելի կենտրոն՝ պահանջելու չեղարկել տասնյակ ֆերմաներ փակելու ծրագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական հատվածը։ Իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս զերծ մնալ տարածք մեկնելուց: 

 

Բողոքի պատճառն այն է, որ նախատեսվում է մինչև 2025 թվականը փակել ավելի քան 40 ֆերմա՝ բնապահպանական նկատառումներով, այդ թվում՝ Եվրամիության պահանջներին համապատասխան: 

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն