ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախյան դիրքերի վրա ադրբեջանցի դիպուկահար է «աշխատում»

Ադրբեջանական պետական ​​լրատվական գործակալությունները տեսանյութ են տարածում, որտեղ պարզ երևում է, որ արցախյան դիրքերի վրա ադրբեջանցի դիպուկահար է «աշխատում»։ Այս մասին հաղորդում է Баграмян26 թելեգրամյան ալիքը:

 

Տեսանյութում երեւում է նաեւ, որ նրանց ուղղությամբ պատասխան կրակ չկա. արցախյան կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը։

 

Այս տեսանյութը Արցախում էթնիկ զտումների քաղաքականության վառ օրինակ է, և այն, որ նույնիսկ Ադրբեջանի պետական ​​լրատվական գործակալությունները առանց վարանելու տեսանյութը տարածում են, վկայում է այն մասին, որ Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող ցեղասպան քաղաքականությունը Բաքվի ռեժիմի պետական ​​քաղաքականությունն է։