Ռումինիայում երկու նոր հանգստյան օրեր են հայտնվել

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հաստատմամբ՝ երկրի Աշխատանքային օրենսգրքում լրացումներ են կատարվել։ Նոր օրենքով նախատեսվում է երկրում երկու նոր ոչ աշխատանքային օր մտցնել՝ հունվարի 6-ը (Աստվածահայտնություն) և հունվարի 7-ը (Սուրբ Հովհաննես Մկրտչի օր): Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը։

 

Աստվածահայտնության տոնը, որը նշվում է Ռումինիայում ըստ Գրիգորյան օրացույցի, արտացոլում է Հորդանան գետի ջրերում Հիսուս Քրիստոսի ծիսական ընկղմման ավետարանական դրվագը։ Սուրբ Հովհաննես Մկրտչի օրը վերջինն է երկրում ձմեռային տոների շարքից:

 

Ներկայումս ռումինացիները, բացի սպասվող արձակուրդից, ունեն տարեկան 15 հանգստյան օր։ Բացի այդ, Ազգային ազատական ​​կուսակցության մի քանի սենատորներ վերջերս խորհրդարան են ներկայացրել օրենքի նախագիծ, որը աշխատող ռումինացիներին իրավունք է տալիս լրացուցիչ հանգստյան օր ունենալ իրենց ծննդյան օրը:

Քաղաքականություն