Մոսկվայում սպանվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը ստեղծողներից մեկը

Մոսկվայում սպանվել է 48-ամյա վիրուսաբան Անդրեյ Բոտիկովը, ով մասնակցել է «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմանը: Այս մասին հայտնում է TASS-ը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ին Ռոգովի փողոցում գտնվող տանը։

 

Քննության վարկածով՝ Բոտիկովի վրա հարձակում է իրականացրել 29-ամյա մի տղամարդ։ Նրանց միջև կոնֆլիկտ է սկսվել, և կասկածյալը փորձել է գոտիով խեղդել գիտնականին։ Ժամանած բժիշկները փորձել են փրկել վիրուսաբանին, սակայն ավելի ուշ վերջինս մահացել է։ 

 

Աղբյուրի տվյալներով՝ կասկածյալին արդեն ձերբակալել և հարցաքննել են, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով: 

 

Բոտիկովը և Ն. Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի 17 այլ գիտնականներ ստեղծել են «Гам-КОВИД-Вак» պատվաստանյութը, որը հայտնի է որպես «Սպուտնիկ V»: