«Հյուսիսային հոսք»-ի վնասված գազատարները «կմոռացվեն», դրանք վերանորոգելու ծրագիր չկա. Reuters
Առաջիկայում «Հյուսիսային հոսք»-ի գազատարները, որոնք վնասվել են 2022 թվականի աշնանը, վերանորոգելու և շահագործման հանձնելու ծրագրեր չկան, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրների, այդ թվում՝ Ռուսաստանից։
«Մոսկվան չի ակնկալում, որ իր հարաբերություններն Արևմուտքի հետ այնքան կբարելավվեն, որ տեսանելի ապագայում գազատարները նորից անհրաժեշտություն դառնան»,- ասել են գործակալության երկու աղբյուրներ։
Ռուսական աղբյուրներից մեկը Reuters-ին ասել է, որ Մոսկվան նախագիծը համարում է «թաղված»։ Մյուս երկուսն էլ նշել են, որ խողովակաշարերը կպահվեն ապագա հնարավոր վերաբացման համար:
«Դա կարող է տեղի ունենալ, եթե ԱՄՆ-ի հեղուկ բնական գազը, որը ԵՄ երկրներն այժմ օգտագործում են Ռուսաստանի որոշ մատակարարումները փոխարինելու համար, չափազանց թանկ դառնան»,- հավելել է Reuters-ի աղբյուրներից մեկը:
2022 թվականի սեպտեմբերին Nord Stream օպերատոր ընկերությունը հայտարարեց «Հյուսիսային հոսք1» գազատարի երկու լարերի և Nord Stream 2-ի երկու լարերից մեկի ոչնչացման մասին։ Երկու գազատարներն էլ անցնում են Ռուսաստանից Գերմանիա Բալթիկ ծովի հատակով: Այն ժամանակ դրանք չէին աշխատում՝ դադարեցվել թր «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մղումը, իսկ «Հյուսիսային հոսք 2»-ը այդպես էլ չշահագործվեց։
Շվեդիայի, Դանիայի և Գերմանիայի իշխանությունները սկսել են գազատարների վթարների հետաքննությունը։ Շվեդիայի իրավապահ մարմինները, ուսումնասիրելով «Հյուսիսային հոսք»-ի արտահոսքի վայրերը, հաստատել են գազատարների պայթյունների վարկածը և հայտարարել պայթուցիկի հետքերի մասին։ Խողովակների վրա անցքեր են հայտնաբերվել, որոնցից մեկի տրամագիծը ութ մետր է եղել։ «Գազպրոմը» հայտնել է, որ սկսել է լուծում փնտրել գազատարների վերանորոգման համար։
Արևմուտքում Ռուսաստանին կասկածում էին «Հյուսիսային հոսքը» տապալելու մեջ։ Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայթյունների համար մեղադրել է անգլոսաքսոններին։ Փետրվարին հայտնի ամերիկացի հետաքննող լրագրող Սեյմուր Հերշը հոդված է հրապարակել, որտեղ մեղադրել է ԱՄՆ իշխանություններին և հետախուզական ծառայություններին «Հյուսիսային հոսք»-ը տապալելու մեջ։ Կրեմլն այն անվանել է «շատ կարևոր նյութ»։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժա...
Բայդենը հանդես կգա ամերիկյան բանկային համակարգը պաշտպանելու ուղերձով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկյան բանկային համակարգի պաշտպանության մասին իր ուղերձի մասին։ Նա նաև խոստացել է...
Հայաստանը, Թուրքիան և այլ երկրներ օգտագործվել են Ռուսաստան անօրինական ապրանք հասցնելու համար․ ԱՄՆ
ԱՄՆ կառավարությունը հորդորել է ընկերություններին խոստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկ...