«Հլը թող վարչապետի երեխեն լիներ, ուղղաթիռով կտանեին, մեր երեխեն 9 ժամ մնացել է չոլի մեջտեղը». զոհված զինվորի մայր

 Գրել էինք, որ Ազատան գյուղի հատվածում Գյումրի-Երևան ավտոմայրուղին փակել էին զոհված զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները: 2 տարի առաջ բանակ մեկնած Պալյանն այսօր պիտի զորացրվեր, բայց անցած տարի հուլիսի 16-ին Սյունիքի դիրքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով նա մահացել էր: 10 օր բժիշկները պայքարել են տղայի կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն:

 

«Հլը թող մի հատ վարչապետի երեխեն լիներ, կտեսնեիք այն ժամանակ՝ ոնց են արձագանքում։ Ուղղաթիռով, ինքնաթիռով վարչապետի երեխուն կտեղափոխեին հիվանդանոց, իսկ մեր երեխեն 9 ժամ մնացել է չոլի մեջտեղը, դրա համար էլ չփրկվեց»,- լաց լինելով ասաց մահացած զինծառայողի հարազատներից մի կին։

 

«18 տարի թագավոր ենք պահել, տվել պետությանը, ու՞ր է այսօր իմ երեխեն, հարց եմ տալիս։ Անողնաշար վիժվածքներն անգամ լսելու ունակություն չունեն, ծնողին չեմ ուզում անգամ լսել»,- նշեց զինծառյողի մայրը։

 

Քաղաքականություն