Աղազարյանը տուժող է ճանաչվել վաճառականի հետ քաշքշուկից հետո. ՔԿ-ն մանրամասնում է

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն արդեն տուժող է ճանաչվել, մեկ անձ աձերբակալվել է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Ֆիզիկական ներգործության և  սպառնալիքի վերաբերյալ հաղորդում է եղել, որն արդեն ուղարկվել է Քննչական կոմիտե»,-ասացին ոստիկանությունից։ ՔԿ-ից հայտնեցին՝ հաղորդումը ստանալուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Հաղորդումը եղել է իր նկատմամբ քաղաքացիների կողմից որոշակի գործողությունների կատարելու վերաբերյալ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի՝ խուլիգանության հատկանիշներով։ Պատգամավորը ճանաչվել է տուժող։ Քննությամբ դեպքի հանգամանքները կպարզվեն»,-ասաց նա։ Հարցին, արդյոք Աղազարյանը ենթարկվել է բռնության, հետքեր եղե՞լ են, ՔԿ-ից հայտնեցին՝ նման տվյալներ այս պահին չունեն։

 

Հիշեցնենք` քաշքշուկ է եղել Աղազարյանի և փողոցում առևտուր անող վաճառականի միջև
 

Քաղաքականություն