Սարսափելի մանրամասներ 44-օրյա պատերազմից․ «սպան ասել է՝ վիրավորների գլխից խփեք, թռեք»․ Hraparak
Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի երկուսին, ընթանում է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը, փոխանցում է Hraparak-ը։
Նշվում է, որ նիստերի դահլիճում են նաեւ 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների հարազատները։
Իշխան Արմենի Վահանյանը, նշենք, մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Որդուս հետ խոսելիս նա ինձ փոխանցեց, որ բարձրաստիճան զինվորականը ասել է՝ ձեր գլխի ճարը տեսեք, այ լակոտներ, վիրավորներին էլ գլխից խփեք, թռեք։ Թե հիմա գենարել է եղել, ով է եղել, հաստատ չեմ կարող ասել, որովհետև որդիս կոնկրետ չասաց՝ ով է եղել, բայց բարձրաստիճան զինվորական է եղել ասողը»,- դատարանում հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված Սասուն Պետրոսյանի հայրը։
«Երեխեքը շրջափակման մեջ գտնվելով իհարկե մեղադրել են սպայական կազմին, հրամանատարական կազմին, բա էլ ու՞մ պիտի մեղադրեին։ Վաշտի հրամանատարից բռնած, վերջացրած ՊԲ հրամանատարով պիտի պատասխան տան, որ տղերքին դավաճանել են»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
1 մլրդ 100 մլն դրամ կհատկացվի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար
Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցումը կարժենա 1 մլրդ 100 մլն դրամ։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել...
Ադրբեջանցիները կրակել են հայ տրակտորիստի ուղղությամբ, ռուսներն էլ ասել են, որ տեխնիկաները տարածքից պետք է հանվեն
Ադրբեջանական կողմի նպատակը երևի եղել է վախեցնելը, որ գյուղատնեսական աշխատանքներ չկատարվեն։ Այս մասին 24News-ին ասել է Ար...
ԱՄՆ-ում հայ երիտասարդները փակել են Ադրբեջանի դեսպանատան փողոցը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով հետևյալը․ «ԱՄՆ-ում ՀՅԴ եր...
Սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցն է․ նախագահի ուղերձը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես...