
«Սա դեռ սկիզն է». ադրբեջանագետը` Ալիևի անպատժելիության հետևանքների մասին

Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվի բռնապետ Ալիևն այսօր, «COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովին» ելույթ ունենալիս կոչ է արել «Ֆրանսիային ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձնել իր գաղութային անցյալի և ցեղասպանական ակտերի համար, որոնք իրագործվել են ՉՇ անդամ երկրների հանդեպ Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում և այլ վայրերում...»:
Իսկ գիտե՞ք ինչու է Ալիևը համարձակվում նման բաներ խոսել ԵՄ անդամ Ֆրանսիայի դեմ, որովհետև ըստ ԵՄ-ի՝ Ալիևը «հուսալի գործընկեր է», այլ ոչ թե բռնապետ ու ագրեսոր: Դրա համար էլ բռնապետն իրեն արդեն նման ելույթներ է թույլ տալիս, և սա դեռ սկիզն է: ԵՄ-ն բազմաթիվ առիթներ կունենա Ալիևի ելույթները վայելելու՝ ուղղված իր անդամ պետությունների դեմ: Սա Ալիևի անպատժելիության հետևանք է»: