
Չինացին մոտ 22 դոլար է գողացել բենզալցակայնից ու, վախենալով պատժից, 14 տարի թաքնվել է քարանձավում

Չինաստանի բնակիչ Լյու Մուֆուն 14 տարի անցկացրել է քարանձավում` փորձելով փախչել արդարադատությունից:
14 տարի առաջ Էնշիի բնակիչը երկու հանցակիցների հետ թալանել է բենզալցակայան: Գողոնը կազմել է ընդամենը 156 յուան (մոտ 22,5 դոլար)։ Ոստիկանությունը ձերբակալել է Լիուի հանցակիցներին։ Տղամարդը, հասկանալով, որ իր ձերբակալությունը ևս հեռու չէ, փախել է անտառ և թաքնվել քարանձավում:
Նա քարանձավում մնացել է 14 տարի՝ մի քանի թափառող շների ընկերակցությամբ։ Տղամարդը սնունդ հայթհայթում էր անտառում որս անելով, մարդկանց դեն նետած թափոններից, երբեմն էլ ուտելիք է գողացել մոտակա գյուղից: Նա շատ հազվադեպ է այցի գնացել ընտանիքին, նա չի համաձայնվել հանձնվել: Անգամ կնոջն ու ծնողներին չի ասել, թե կոնկրետ որտեղ է թաքնվում:
Սակայն տարիների ընթացքում Լյուն սկսել է ավելի ու ավելի հաճախ տառապել մենակությունից։ Նա բաց է թողել հոր հուղարկավորությունը, չի մասնակցել որդու հարսանիքին, երբեք չի տեսել իր նորածին թոռանը։ Այսպիսով, կողոպտիչը ի վերջո ինքնախոստովանական ցուցմունքով ներկայացել է ոստիկանություն՝ ասելով, որ շատ է զղջում այն ամենի համար, ինչ արել է։ Անկախ իր քարանձավում անցկացրած 14 տարիների, նա դեռ մինչև 10 տարի բանտում պատիժ պետք է կրի, քանի որ զինված կողոպուտ էր իրականացվել ու բնավ կապ չունի, որ գողոնը 22.5 դոլար է եղել: