ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուրիլյան Էբեկո հրաբուխը մոխիր է արտանետում․ ժայթքման հավանականությունը մեծ է
Կուրիլյան Էբեկո հրաբխում մոխրի արտանետում է գրանցվել մինչև 3 կմ բարձրությամբ, հաղորդում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավորարևելյան բաժանմունքի Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի հրաբխային ժայթքումների արձագանքման Կամչատկայի խումբը: Ըստ մասնագետների՝ ժայթքման հավանականությունը մեծ է։
Հրաբխի հետքը տարածվել է արևելյան ուղղությամբ, մինչև 5 կմ հեռու: Մասնագետների կարծիքով հրաբուխը մեծ ակտիվություն է ցուցաբերում՝ ժայթքման մեծ հավանականությամբ:
1156 մետր բարձրությամբ Էբեկո հրաբուխը գտնվում է Պարամուշիր կղզում՝ Սևերո-Կուրիլսկից յոթ կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Վերնադսկիի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Այնտեղ կանոնավոր արտանետումները (մեղմից մինչև չափավոր) շարունակվում են 2016 թվականի հոկտեմբերի 20-ից, ինչը հրաբխի համար նորմալ գործունեություն է։
Ռեկորդային արտանետումը գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 31-ին։ Այն ժամանակ հրաբխի նոր խառնարանից, որը գոյացել է 2017 թվականին, ծխի սյունը ժայթքել է 6 կմ բարձրությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենքը հավասարվում է հողին․ կադրեր՝այսօրվա երկրաշարժից
Կադրեր են հրապարակվել Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի ժամանակ բնակելի շենքի փլուզումից։ Հիշեցնենք՝ Թուրքիայի արևել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Շրջանառվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման տեսանկարահանման նոր կադրեր: Դրանցում ցուցադրվում է, թե ինչպես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղևորատար ավտոբուսը մխրճվել է դատարանի շենքի մեջ. ՌԴ
Առանց ուղևորների մաքոքային ավտոբուսը մխրճվել է Վլադիվոստոկի կենտրոնում գտնվող վարչական շենք, որտեղ գտնվում է Պրիմորսկի շ...