Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եռօրյա սուգ է հայտարարել երկաթուղային վթարի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Գնացքները բախվել են Լարիսա քաղաքի մոտ գտնվող Տեմպի քաղաքում, դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի կեսգիշերին մոտ չպարզված հանգամանքներում Աթենքից ավելի քան 200 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Էվանգելիզմոս կայարանում: Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։
Վերջին տվյալներով՝ 36 մարդ մահացել է, 66-ը հոսպիտալացվել է, նրանցից վեցը վերակենդանացման բաժանմունքում են։
Հավելենք, որ ԱԺ նախագահ՝ Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար՝ Արարատ Միրզոյանը ցավակցություն են հայտնել գնացքների վթարի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները պահանջել են անջատել տեսախցիկները․ «Նոր Զովք» - ը հայտարարություն է տարածել
«Նոր Զովք» ընկերությունում կատարված խուզարկությունների վերաբերյալ ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության...