Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել՝ գնացքի վթարից հետո
Հունաստանի տրանսպորտի նախարարության ղեկավար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս Տեմպեի երկաթուղային ողբերգության վայրից վերադառնալուց հետո։ Այս մասին հայտնում է Kathimerini թերթը։
Նրա խոսքով, երբ ինչ-որ «այդքան ողբերգական» բան է տեղի ունենում, անհնար է շարունակել ապրել այնպես, կարծես դա չի եղել. Նախարարն ընդգծել է, որ ժողովրդավարության կարևոր տարրն այն է, որ քաղաքացիները վստահեն քաղաքական համակարգին, որը կոչվում է քաղաքական պատասխանատվություն։
«Այս պատճառով ես հրաժարական եմ տալիս ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից։ Սա այն է, ինչ ես իմ պարտքն եմ համարում անել՝ որպես անարդարացի հեռացած մարդկանց հիշատակի նկատմամբ հարգանքի նվազագույն նշան, ինչպես նաև պատասխանատվություն կրել Հունաստանի պետական և քաղաքական համակարգի սխալների համար»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ Հունաստանում երկաթուղային կայարանի ղեկավարը ձերբակալվել էր Տեմպեում մարդատար և բեռնատար գնացքների բախումից հետո։
Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող Տեմպի քաղաքում մարտի 1-ի գիշերը բախվել են բեռնատար և մարդատար գնացքները։ Բախման հետեւանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։
Վերջին տվյալներով՝ 36 մարդ մահացել է, 66-ը հոսպիտալացվել է, նրանցից վեցը վերակենդանացման բաժանմունքում են։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Ահաբեկիչներ, պատանդներ, թե՞ սակարկության առարկա. BBC-ի հոդվածը՝ հայ ռազմագերիների մասին
Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ պատերազմի և Լեռնային Ղարաբաղում երկու երկրների միջև վերջին բ...
Գիշերվանից մինչև լուսաբաց փակ է լինելու Երևանի «Վստրեչի» կամուրջը
06.03.2023թ-ից սկսվում է Երևան քաղաքի համայնքային ծրագրերով նախատեսված Երևան քաղաքի «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Դանակներ, հրացաններ, սպանդ․ ինչ են սովորեցնում ադրբեջանական դպրոցներում
Շատ ենք խոսել Ադրբեջանում հայատյացության մասին, բայց կարծում եմ լավ կանենք նաև հստակ օրինակներից մի քանիսին անդրադառնալ:...