Խաղաղության պայմանագրի որոշ կետերում ընդհանուր համաձայնություն կա. Ալեն Սիմոնյան
Խաղաղության պայմանագրում արդեն կան կետեր, որոնց շուրջ Հայաստանը Ադրբեջանի հետ եկել է համաձայնության։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Թե որ հարցերի մասին է խոսքը, Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց, պնդելով, որ դա կարող է խանգարել ընդհանուր գործընթացին։
Հարցին, թե Արցախին վերաբերող ինչ դրույթներ կան խաղաղության պայմանագրում, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Արցախի հարցը երկու երկրիների պայմանագրի մեջ, իմ ընկալմամբ, պետք է որևիցե ձևով արտահայտված չլինի։ Մենք պետք է հասկանանք , մեր երկրի շահերից, մեր ժողովրդի շահերից, Արցախի ժողովրդի շահերից բխո՞ւմ է , որ այս փաստաթղթում մենք ունենանք որևէ բան Արցախի մասին»։
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ սա չի նշանակում, թե ՀՀ–ն որևէ կերպ հետ է կանգնում Արցախի շահերի ու արցախցիների իրավունքների պաշտպանությունից։
«Մենք պարզապես պետք է հասկանանք` նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ինչ–որ մասով մեզ բավարարո՞ւմ է այդ իրավունքները ֆիքսելու, թե չի բավարարում։ Արդյո՞ք խաղաղության պայմանագրում նոր դրույթ դնելով մենք չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ի համաձայնագրում տեղ գտած կարևոր արձանագրություններ»,– ասել է Սիմոնյանը։
Նա հավելել է, որ այս պահին քննարկումներ են ընթանում, վերջնական տեքստը դեռ հայտնի չէ, բայց հավաստիացրեց, որ քննարկումների արդյունքում «ականներ չեն դրվի» ՀՀ ինքնիշխանության, պետականության և տարածքային ամբողջականության տակ։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը:
Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...