Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը հասցրել են 34.2 մլրդ դոլարի վնաս
Թուրքիայի ավերիչ երկրաշարժների հասցրած նյութական վնասը կազմում է 34.2 միլիարդ դոլար (645 մլրդ 884 մլն 100 հազար թուրքական լիրա):
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Թուրքիայի գրասենյակի տնօրեն Հումբերտո Լոպեսը՝ ներկայացնելով «Գլոբալ արագ աղետների վնասի գնահատման (GRADE) զեկույցը»: Նա նաև նշել է, որ հիշյալ ցուցանիշը համապատասխանում է Թուրքիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4%-ին։
Զեկույցում նշված է, որ շարունակվող հետցնցումները կարող են ժամանակի ընթացքում ավելի մեծացնել վնասի չափերը:
Ընդգծելով, որ երկրաշարժի շրջանը ներառում է նաև Թուրքիայի աղքատության ամենաբարձր մակարդակ ունեցող նահանգներից մի քանիսը՝ զեկույցում ասվում է, որ տարածաշրջանում տեղակայված է սիրիացի փախստականների գրեթե 50 տոկոսը՝ ավելի քան 1.7 միլիոն փախստական։
Զեկույցում նաև հաշվարկվել է, որ 1.25 միլիոն մարդ ժամանակավորապես անօթևան է մնացել շենքերի ամբողջական կամ մասնակի փլուզման պատճառով:
Թուրքական կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ 44.374 մարդու կյանք խլած երկրաշարժների պատճառած վնասի ծավալը դեռևս հստակեցվում է:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժա...
Քննարկում ենք Վայքում բարձրահարկ շենքերի շինարարական նախագծեր, որը նաև «Լիդիանի» հետ է կապված․ Քերոբյան
Սահմանին այդքան մոտիկ կանադա-ամերիկյան և նաև անգլիական ներդրումներով ընկերության առկայությունը թույլ չի տալու, որ այդ հա...
Ռուսաստանն ու Բելառուսը ստորագրել են գազի գնի ձևավորման մասին արձանագրություն
Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են արձանագրություն, որը կարգավորում է Հանրապետություն գազի մատակարարման և նրա տարածքով...