Քննարկում ենք Վայքում բարձրահարկ շենքերի շինարարական նախագծեր, որը նաև «Լիդիանի» հետ է կապված․ Քերոբյան
Սահմանին այդքան մոտիկ կանադա-ամերիկյան և նաև անգլիական ներդրումներով ընկերության առկայությունը թույլ չի տալու, որ այդ համայնքներից մարդիկ հեռանան, քանի որ ունենալու են բարձր եկամուտներ։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ Քերոբյանի՝ «Լիդիանի» շնորհիվ կձևավորվի նաև հարակից համայնքների ամբողջ էկոհամակարգը, որը պետք է թույլ տա, որ այդ համայնքներում տնտեսական աշխուժությունը լինի բարձր մակարդակի վրա։
«Այսօր մենք քննարկում ենք անգամ Վայք համայնքում բարձրահարկ շենքերի շինարարական նախագծեր, որը նաև «Լիդիանի» հետ է կապված»,-հայտարարել է Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված մի շարք խոշոր տնտեսվարողներ դիտարկում են խոշոր ներդրումների հնարավորությունները տարածաշրջանում։ Անդրադառնալով բնապահպանական ռիսկերին՝ Քերոբյանը հայտնել է, որ հանքն աշխատում էր դեռևս 2018-ից։
«Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ և դրանց չկատարումը վնասել է մեր ներդրումային գրավչությունը», – նշել է Քերոբյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժա...
Բայդենը հանդես կգա ամերիկյան բանկային համակարգը պաշտպանելու ուղերձով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկյան բանկային համակարգի պաշտպանության մասին իր ուղերձի մասին։ Նա նաև խոստացել է...
Ռուսաստանն ու Բելառուսը ստորագրել են գազի գնի ձևավորման մասին արձանագրություն
Ռուսաստանը և Բելառուսը ստորագրել են արձանագրություն, որը կարգավորում է Հանրապետություն գազի մատակարարման և նրա տարածքով...