ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում մոլլան հարվածել է աղջկան` գլխաշորը սխալ կապելու համար
Մոլլան (մահմեդական կրոնավոր) հարվածել է աղջկան` գլխաշորը սխալ կապելու համար: Այս մասին հայտնում է Ateo Breaking` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Տեսանյութում երևում է` կանայք հանգստացնում են աղջկան, որն անդադար լաց է լինում: Դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Իրանի հյուսիս-արևմտյան Քրդստան նահանգի բնակիչ 22-ամյա Մահսա Ամինին ձերբակալվել էր գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար: Վերջինս մահացել էր կալանավայրում: Դեպքից հետո բողոքի ցույցեր էին սկսվել, իսկ որոշ քաղաքներում ցույցերն ուղեկցվել էին բախումներով, իրավապահները նաև հրազեն էին կիրառել։
Մոլլան տեղական իսլամական առաջնորդ է: Ժամանակին մոլլաները ոչ միայն իրականացրել են հոգևոր սպասարկուի դերը, այլ նաև դասավանդել կրոնական դպրոցներում, կատարել նոտարի գործառույթներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Վարդանյանի պատասխանը` արտաքին ճնշման և պաշտոնանկության մասին
Եղե՞լ է արտաքին ճնշում Վարդանյանին պաշտոնից ազատելու համար, կոնկրետ՝ Ադրբեջանից։ Ըստ Արցախի նախկին պետնախարարի՝ Ադ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ փրկարարները Թուրքիայից վերադարձան Հայաստան Մարգարայի կամրջով
Այս գիշեր Թուրքիա մեկնած հայ փրկարարները վերադարձան Հայաստան. նրանք սահմանը հատեցին Մարգարայի կամրջով: Հայ փրկարարների 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուղիղ եթերի ժամանակ կադրում չերևացող երեխային ծեծող կինը հայտնաբերվել է. Ոստիկանություն
Փետրվարի 7-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերև...
Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալների գումարը պեությունը կփոխհատուցվի
ՀՀ սահմանամերձ 5 մարզերի 82 համայնքների բնակիչների 2022թ–ի կոմունալ ծախսերի փոխհանտուցման համար ՀՀ պետական բյուջեից կտրա...