Որ դեպքում Ուկրաինան կհաղթի Ռուսաստանին․ Զելենսկի
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ եթե արևմտյան գործընկերները պահեն իրենց խոսքն ու ժամկետները, իսկ Կիևը կատարի իր «տնային աշխատանքը», ապա Ուկրաինան այս տարի Ռուսաստանի հետ հակամարտությունը շահելու բոլոր հնարավորություններն ունի, գրում է Life.ru-ն։
«Եթե մեր գործընկերները, հանուն մեր հաղթանակի, համախմբված, պահեն իրենց բոլոր խոսքերը, ժամկետները: Եթե դա պարզապես բլա-բլա-բլա չէ: Եթե մենք բոլորս անենք մեր «տնային աշխատանքը», ապա մեզ անխուսափելիորեն հաղթանակը կսպասի», - ասել է Զելենսկին մամուլի ասուլիսների ժամանակ: .
Նրա կարծիքով՝ աշխարհի ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն կանգնել Ուկրաինայի տեղում՝ դրանով իսկ նշելով Արեւմուտքի աջակցության կարեւորությունը։ Դրանից հետո Զելենսկին ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը կարող է միայնակ կանգնել Մոսկվայի դեմ, և սխալմամբ նշել է, որ «բարեբախտաբար, իրենք սահմաններ չունեն Ռուսաստանի Դաշնության հետ»։
Լրատվամիջոցը նկատում է, որ Նահանգների և Ռուսաստանի միջև սահմանը գտնվում է Բերինգի նեղուցի ջրերում, և դրա երկարությունը կազմում է 49 կիլոմետր։