Նիդերլանդների ԱԳՆ-ն խոսել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցով Հաագայի դատարանի որոշման մասին
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշմանը։
«Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի օրը որոշում է կայացրել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ժամանակավոր միջոցառումների մասին։ Կարևոր է, որ այդ պարտադիր իրավական կարգը կյանքի կոչվի, և Ադրբեջանն ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նիդերլանդների ԱԳՆ-ը նաև հույս է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումները շուտով կվերսկսվեն․
«Մենք լիովին աջակցում ենք ԵՄ-ի գլխավորած բանակցային ջանքերին»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ խաղաղապահների ներկայությամբ. ԶԼՄ
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հա...
Ադրբեջանի կողմից սրացումներ հնարավոր են, բայց հուսով ենք, որ դրանք չեն լինի․ Արմեն Գրիգորյան
Պետք է հաշվի առնել, թե ինչու է ԵՄ առաքելությունը հրավիրվել Հայաստան։ Պատճառը աշխարհաքաղաքական բնույթ չի կրում․ այն Հայաս...
Չինաստանը 12 կետով ներկայացրել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման իր ուղիները
Ռազմական գործողությունների դադարեցումը պահանջում է հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից և հարգել այլ երկրների անվտանգո...
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում...