ԱՄՆ-ը B-52 ռազմավարական ռմբակոծիչների խումբ է տեղակայել Եվրոպայում
ԱՄՆ չորս ռազմավարական B-52 Stratofortress ռմբակոծիչների խումբը ուրբաթ ժամանել է Իսպանիայում գտնվող Մորոն ավիաբազա, հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Եվրոպայի հրամանատարությունը:
Հյուսիսային Դակոտայի Մինոտ քաղաքից 5-րդ օդային թևի միջուկային ռմբակոծիչները տեղակայվել են Եվրոպայում՝ «համագործակցելու և ամրապնդելու հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների միջև», նշվում է զեկույցում:
Ըստ ԱՄՆ զինվորականների՝ նախքան Իսպանիայի Մորոն ավիաբազա ժամանելը, երկու B-52 ռազմավարական ռմբակոծիչներ անդրատլանտյան թռիչքից հետո թռել են Էստոնիայի վրայով՝ երկրի Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակներում: Տեղի է ունեցել ցածր բարձրության վրա թռիչք՝ Տալլինի Ազատության հրապարակի վրայով ազգային տոնական շքերթի ժամանակ։
«Ռմբակոծիչների աշխատանքային խմբի առաքելությունները սովորական գործողություններ են, որոնք իրականացվում են ամբողջ աշխարհում՝ ցույց տալու ԱՄՆ-ի նվիրվածությունը հավաքական պաշտպանությանը, ինչպես նաև դաշնակիցների և գործընկերների հետ ինտեգրմանը», - ընդգծել է հրամանատարությունը:
Նշվում է նաև, որ Եվրոպայում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները կմասնակցեն տարածաշրջանում դաշնակիցների և գործընկերների հետ համատեղ զորավարժություններին և գործողություններին։