ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորը լսել է Պուտինի ուղերձը՝ ականջներին լապշա
Սամարայի նահանգային դումայի պատգամավոր Միխայիլ Աբդալկինը` ականջներին լապշա, լսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Դաշնային ժողովին, ինչը բարկացրել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնին։
Որպես իր խոսքերի հաստատում խորհրդարանականը հրապարակել է Աբդալկինի լուսանկարը, որում նա նստած է ձեռքերը ծալած՝ ականջներին լապշա:
Միխայիլ Աբդալկինի արարքը դատապարտել են Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունում, որին նա անդամակցում է։
Կուսակցությունը խոստացել է քննել պատգամավորին, սակայն դեռ նրան կուսակցական տոմսից չի զրկել։
«Մինչ Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի ամբիոնից հիացած է նախագահի երեկվա ուղերձով՝ վստահեցնելով, որ այլևս հականախագահական «հարձակումներ» չեն լինելու, Սամարայի Գուբերնիայի դումայի պատգամավոր Միխայիլ Աբդալկինը ցույց է տալիս ճիշտ հակառակ գիծը»,- ասել է Խինշտեյնը։
Պատգամավորը նշեց, որ եթե Զյուգանովի համար այս ուղերձը հիմնարար էր, ապա Աբդալկինի համար այն «սահմանափակվում էր լապշայով»։ Նա կոմունիստներին հորդորեց սանձել իր կուսակիցին։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում խոսել էր ներքաղաքական իրավիճակներից, ռուս-ուկրաինական պատերազմից` սպառալով Արևմուտքին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ. ինչ է հայտնի
Մարտի 3-ին աշխատանքային այցով Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Դատարանի վճիռները պարտադիր պետք է կատարվեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փե...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...