ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրիշտիանու Ռոնալդուն` սուրը ձեռքին, արաբական ավանդական հագուստով, միացել է ազգային պարին
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Ալ-Նասր ակումբի գործընկերների հետ նշել է Սաուդյան Արաբիայի հիմնադրման օրը, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Սուրը ձեռքին, արաբական ավանդական հագուստով ֆուտբոլիստը միացել է ազգային պարին։
Թվիթերի իր միկրոբլոգում Ռոնալդուն ցուցադրել է պարի տեսանյութը և շնորհավորել Սաուդյան Արաբիային՝ նշելով, որ իր համար «առանձնահատուկ փորձ» է մասնակցել տոնակատարությանը։
Տեսանյութում երևում է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը, որը դեկտեմբերին 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ, կրում է արաբական ավանդական տղամարդկանց գանդուրա, երկար սպիտակ վերնաշապիկը մինչև կրունկները, որի վրա գցում է գույների շարֆ։ Սաուդյան Արաբիայի դրոշի, այլ ֆուտբոլիստների հետ խմում է արաբական սուրճ, իսկ հետո սրերով մասնակցում տղամարդկանց ավանդական պարին՝ «արդա»:
Ռոնալդուն լուսանկարվել է նաև ոսկե թելերով ասեղնագործված երկար թիկնոցով՝ «դակլա», որը Սաուդյան Արաբիայում տղամարդիկ սովորաբար կրում են հատուկ առիթներով։
2023 թվականին Սաուդյան Արաբիան երկրորդ անգամ նշում է հիմնադրման օրը՝ ի հիշատակ իմամ Մուհամմեդ բեն Սաուդի գլխավորությամբ 1727 թվականին Սաուդյան առաջին պետության հիմնադրման:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Պուտինի այս բաճկոնն արժե գրեթե 8000 դոլար. Ateo
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ֆրանսիական Seraphin ապրանքանիշի բրենդային բաճկոնով։ Պուտինի այս բաճկոնն արժ...
Սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում...
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես հայտնում են Շ...
Ստեփանծմինդա-Լարսը փակ է. իրավիճակը` ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ...