Տաջիկստանում մեկ օրում 8 երկրաշարժ է գրանցվել
Տաջիկստանի արևելքում հինգշաբթի տեղի է ունեցել 8 երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ:
«Առաջին ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 05.37-ին (Երևանի ժամանակով 4.37-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուրգաբի շրջանի կենտրոնից 67 կմ դեպի արևմուտք, որը գտնվում է Տաջիկստանի արևելքում, Դուշանբե քաղաքից 400 կմ հարավ-արևելք և Սարեզյան լճից 30 կմ արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա», – ասված է հաղորդագրության մեջ: Էպիկենտրոնում մագնիտուդը կազմել է 6,8, խորությունը ՝ 20,5 կիլոմետր», – ասվում է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանա...
Երկրաշարժ՝ Արգենտինայում
Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիա...
Վիճաբանություն Խնձորեսկում․ տղամարդը գլխի շրջանում ստացած վնասվածքների պատճառով մահացել է
Փետրվարի 22-ին, ժամը 03.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ կանչով մեկնել ե...
Երկրաշարժ՝ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիա...