Բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր են մակնշել և վաճառել
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերություններին։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի կաթնամթերք» և «Ապարանի պանրի գործարան» ընկերությունների արտադրած` բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար», – ասված է հաղորդագրության մեջ։
Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։
Նմանատիպ հոդվածներ
Մի շարք զինծառայողների տեղափոխել են Ռազմական ոստիկանության բաժիններ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթ...
Իրավապահները պահանջել են անջատել տեսախցիկները․ «Նոր Զովք» - ը հայտարարություն է տարածել
«Նոր Զովք» ընկերությունում կատարված խուզարկությունների վերաբերյալ ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...