Հասարակություն
Թուրքիայում հայկական եկեղեցին փլուզվել է․ շահագործման ենթակա չէ
Թուրքիայի Սամանդաղ շրջանում տեղի ունեցած հուժկու երկրաշարժներից թեև զոհեր չեն եղել, բայց վնասվել է հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին, փոխանցում է ermenihaber.am-ը։
Վաքըֆլը գյուղի համայնքապետ Պերճ Քարթունը նշել է, որ առաջին իսկ երկրաշարժից հետո եկեղեցին փակվել է պատարագների համար։
«Կարելի է ասել, որ վերջին երկրաշարժի հետևանքով եկեղեցին լիովին փլուզվել է։ Այս պահին այն շահագործման ենթակա չէ։ Չենք կարողանում ներսուդուրս անել, պատարագ մատուցել։ Ե՛վ դրսից, և՛ ներսից բավականին վնասվել է»,- ասել է նա։
Իսկ հայկական համայնքի նախկին ղեկավարներից Կարպիս Քուշն ասել է, որ, չնայած վիճակը վատ է, սակայն դա համատարած է։ Միակ լավ բանն այն է, որ մարդկային կորուստներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
«Նրանք թքած չունեին». ռուս աղջիկը Երևանում մոլորվել է, իսկ հայ պատանիները հիացրել են նրան
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել. Գյումրու համայնքապետարան
Բացահայտված է ադրբեջանցի գործակալ «էկոակտիվիստների» մասին իրականությունը. «Թաթոյան» հիմնադրամ և ԱՀ ՄԻՊ
«Սուրմալուի» տնօրեն Իրինա Մադաթովան փորձել է խաբել նախաքննական մարմնին․ նրան կալանավորեցին
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էդ խողովակն էդտեղ ի՞նչ գործ ունի, որ երեխքեն էլ ընկնեն ջուրը․ դաժան դեպք է․ նոր մանրամասներ
5.0