Քաղաքականություն

Կեղծ լուր է. Թրամփը հայտարարություն է տարածել

Կեղծ լուր է. Թրամփը հայտարարություն է տարածել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում իր հրապարակման մեջ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չէին պատրաստվում Իրանին վճարել 300 մլն դոլար։


«Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ։ Բացի այդ, այն պատմությունը, թե ԱՄՆ-ը Իրանին 300 մլն դոլար է վճարում, դեմոկրատների տարածած կեղծ լուր է», - գրել է Թրամփը։


ԱՄՆ նախագահը, հավանաբար, նկատի ուներ ԶԼՄ-ների այն հաղորդումները, ըստ որոնց՝ Իրանը կարող է ստանալ վերականգնման համար նախատեսված 300 մլրդ դոլարի հասանելիություն՝ փոխըմբռնման հուշագրի շրջանակում։


Մասնավորապես, Financial Times-ը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը առաջարկել է Իրանի համար նախատեսված 300 մլրդ դոլարի հիմնադրամը ֆինանսավորել մասնավոր ընկերությունների միջոցով, որոնք ցանկանում են ներդրումներ անել երկրում, ոչ թե կառավարությունների միջոցով։


Հղում անելով աղբյուրին՝ Financial Times-ը գրում է, որ հիմնադրամին Իրանի հասանելիությունը կախված կլինի նոր համաձայնագրի պահպանումից։ Հիմնադրամը պետք է աջակցի երկրի վերականգնման և արդիականացման ջանքերին։ Պաշտոնյաները նշել են, որ բիզնեսի կողմից հետաքրքրություն կա Եվրոպայում, Ասիայում, այդ թվում՝ Ճապոնիայում և Հարավային Կորեայում, ինչպես նաև ԱՄՆ-ում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250