Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ազգային ժողովի արտահերթ նիստեր կլինեն տարբեր օրակարգերով։ Դրանցից մեկը կլինի ընտրական ցենզի սահմանումը, այն է՝ ՀՀ քաղաքացին պետք է վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում, որպեսզի իրավունք ունենա մասնակցել ընտրություններին, որոշել մեր պետության ճակատագիրը։ Այս մասին հանրային ՀԸ եթերում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծն արդեն շրջանառվում է։
«Քաղաքացին, ում շահերի կենտրոնը գտնվում է ՀՀ-ում, ինքը պետք է ձևավորի պետության ապագան։ Քաղաքացին, ում շահերի կենտրոնը Հայաստանի Հանրապետությունը չէ, ով չի ապրում Հայաստանում տևական ժամանակ և այդ ընտրության հետևանքն ինքն իր մաշկի վրա չի զգալու, ՀՀ-ում ապրողներն իրենց տեսանկյունից ասում են՝ ինչքանով է դա արդար։ ԵՎ դրա օրինակները եղան ընտրության ժամանակ, որ աոսւմ էին եկել ենք ընտրենք գնանք, ինչ կլինի մեզ չի հետաքրքրում։ Եվ այս հարցը մեր առաջ դրել են քաղաքացիները»,- ասել է Կոնջորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...