«Սուրմալուի» տնօրեն Իրինա Մադաթովան փորձել է խաբել նախաքննական մարմնին․ նրան կալանավորեցին

 «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան կկալանավորվի. միջնորդությունը բավարարվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Մադաթովան երեկ ձերբակալվել էր:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:

Դատախազությունից մանրամասնել էին, որ Մադաթովան կազմել է կեղծ հրաման` «Սուրմալուի» տարածքի հրդեհատեխնիկական և պահպանության համար ստանձնած պարտականությունը փոխանցելով փոխտնօրենին:

 

Նշված կեղծ փաստաթղթով տնօրենն ազատել է իրեն «Սուրմալու» առևտրի կենտրոնի սանիտարահիգիենիկ, հրդեհատեխնիկական և պահպանության կանոնները պահպանելու պարտականությունից և պատասխանատվությունից, այնուհետև կեղծ հրամանը ներկայացրել քրեական վարույթով նախաքննությունն իրականացնող քննիչին:

 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ մահացավ։

Քաղաքականություն