10:00 Լուրերը մեկ տողով. Աղմկահարույց նոր նախագիծ և զանգվածային հարձակում Մոսկվայի վրա
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներով Ազգային ժողով է անցնում երեք քաղաքական ուժ, իսկ մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քաջարանում, ամենացածրը՝ Ֆիոլետովոյում:
•Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ, որով նախատեսվում է ընտրական ցենզ սահմանել և քվեարկության իրավունք տալ միայն վերջին մեկ տարում առնվազն 6 ամիս Հայաստանում բնակված քաղաքացիներին:
•Մամուլի տեղեկություններով՝ Տավուշի նոր մարզպետ է նշանակվելու Սիփան Փաշինյանը, իսկ ԲՀԿ առաջնորդի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը հխզել է կապերը կուսակցության հետ:
•Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, սակայն Ուկրաինայի հնարավոր հարձակման դեպքում սեփական ենթակառուցվածքները խիստ խոցելի կլինեն:
•ԱԹՍ հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Մոսկվայի ամենամեծ նավթավերամշակման գործարանում:
•Մոսկվայի քաղաքապետը հայտնել է դեպի մայրաքաղաք թռչող 60 ուկրաինական անօդաչու սարքերի խոցման մասին:
•ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Իրանին պետական միջոցներից ֆինանսավորում տրամադրելու լուրերը՝ նշելով, որ Թեհրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ, իսկ ներդրումները կլինեն մասնավոր ընկերությունների հիմնադրամի միջոցով:
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
09:00 Լուրերը մեկ տողով. Փամբակում կորած քույրերի որոնումները. ամերիկյան ռմբակոծիչի կործանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Վանաձորում շարունակվում են Փամբակ գետն ընկած երկու քույրերի որոնողական աշխա...