Հասարակություն

Փամբակ գետն ընկած քույրերի որոնումները վերսկսել են. ինչ է հայտնի

Փամբակ գետն ընկած քույրերի որոնումները վերսկսել են. ինչ է հայտնի

Հունիսի 15-ին Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ։


Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ջրասուզակները ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել էին որոնողափրկարարական աշխատանքները, դրանք վերսկսվել են առավոտյան ժամը 08։00-ին։


Մինչև աշխատանքների ավարտը երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են մեծ թվով քաղաքացիներ, Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ:


Մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ ևս մասնակցում են աշխատանքներին:


Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


ՆԳՆ-ից հայտնել էին, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ 


Դեպքի վայրում փրկարարները և ոստիկանները իրականացնում են որոնողական աշխատանքներ։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250