«Եթե նեղացել է, ներողություն եմ խնդրում». Լուկաշենակոն` Զելենսկիին
Բելեառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ներողություն խնդրել Զելենսկուց, եթե վերջինս իր կոշտ խոսքերն ընդունել է որպես անձնական վիրավորանք։ Պետության ղեկավարը նշել է, որ դա պատասխան էր Բելառուսի տարածքում գտնվող թիրախներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին հայտարարություններին։
«Հնարավոր է՝ ինչ-որ տեղ չափն անցել եմ», — ասել է Լուկաշենկոն։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է՝ Ուկրաինան չպետք է ռազմական գործողություններ սպասի Բելառուսի կողմից։
«Եթե Վլադիմիր Ալեքսանդրովիչը նեղացել է, ես ներողություն եմ խնդրում նրանից այդ խոսքերի համար։ Գուցե և պետք չէր՝ հաշվի առնելով այն, որ նա, այնուամենայնիվ, պատերազմում է։ Բայց, մյուս կողմից, նա պետք է հասկանա, մեզ մոտ հաճախ են ասում՝ ինչպես երգում են, այնպես էլ թաղման կարգ են կատարում», — հայտարարել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցու...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջո...
Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել լքել Հայաստանը
Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդա...
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...