«Զովք» սուպերմարկետները խուզարկել են դիմակավորված և զինված․ ԶԼՄ
Երկուշաբթի հաղորդվել էր, որ խուզարկություն է եղել «Զովք» սուպերմարկետների ցանցում, որի արդյունքում փակվել էին խանութների մեծ մասը։
Որոշ ժամանակ անց Պետական Եկամուտների կոմիտեն տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից «Զովք» սուպերմարկետների ցանցում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ»։
«Հրապարակի» հետ զրույցում սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը նշել է, որ տեղի է ունեցել ապօրինի խուզարկություն։
Լրատվամիջոցի այն հարցին, թե ինչն է եղել պատճառը, որ խուզարկել են և արդյո՞ք կան բերման ենթարկվածներ, Խաչատրյանը պատասխանել է.
«Ոչ, բերման ենթարկվածներ չկան, սակայն տարել են ՀԴՄ սարքեր, համակարգչային կրիչներ, DVR-ներ և այլ սարքավորումներ»։
Խաչատրյանը նշել է նաև, որ իրենց որոշ խանութներում նաև դիմակավորված և զինված ոստիկանության աշխատակիցներ են մասնակցել խուզարկությանը, ինչը ևս ապօրինի է եղել, ըստ փոխտնօրենի։
Մանրամասները՝ կայքում։