ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգում է մինչև 2024-ի փետրվարի 24-ը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, հաղորդում է Եվրամիության պաշտոնական պարբերականը։

 

«Սահմանափակիչ միջոցառումները պետք է երկարացվեն մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը»,- նշվում է ամսագրի հաղորդագրությունում։

 

Այն ընդգծում է, որ «Եվրամիությունը անդրդվելի է (...) Ուկրաինային աջակցելու հարցում» և նշում է, որ պատժամիջոցների երկարաձգման որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակման հաջորդ օրը։

 

Նախօրեին ԵՄ Խորհրդի արտգործնախարարների մակարդակով քննարկվել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը, այս մասին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

 

«Մենք դրա հաստատման գործընթացում ենք, այն պետք է հաստատվի մոտակա մի քանի ժամվա ընթացքում, առաջիկա մի քանի օրերին, մինչև փետրվարի 24-ը, ամեն դեպքում»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

 

Նա նշել է, որ «խոչընդոտները, որոնք մնացել են, կվերացվեն, դա բոլոր նախարարների պարտավորությունն է»,- հավելել է Բորելը։

 

Ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տակ է գտնվում 1386 ֆիզիկական անձ և 171 կազմակերպություն:

Քաղաքականություն