Պրիգոժինը հայտարարել է «Վագներ»-ի կողմից Ուկրաինայի զինված ուժերի մոտ 110 հազար զինվորի ոչնչացման մասին
Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության սկզբից ի վեր ավելի քան հարյուր հազար ուկրաինացի զինվոր է զոհվել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ մարտերում, ասել է խբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։ Նա նաև հերքել է տեղեկություններն այն մասին, որ իր խմբավորմումն իբր կորցրել է մոտ 30,000 մարտիկ Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ժամանակ:
«Մահացածները զգալիորեն ավելի շատ են, քան 30 հազարը, կարծում եմ՝ 100-110 հազարի մասին, բայց դուք սխալ ձեւակերպում ունեք, նրանք չեն զոհվել «Վագներ»-ի շարքերում, այլ զոհվել են, երբ ընկել են «Վագներ»-ի մարտական կարգերի մեջ։ Եվ Ուկրաինայի զինված ուժերի և այլ կառույցների այս բոլոր զինծառայողները, ովքեր փորձում են պայքարել «Վագներ»-ի դեմ»,- Պրիգոժինի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Պրիգոժինը հայտնել էր, որ ամերիկացի վարձկան Փիթեր Ռիդը, ով ավելի վաղ զոհվել էր Արտյոմովսկի ուղղությամբ, սպանվել է յուրայինների կողմից։