ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հարցով ՔԿ-ն 4-րդ անգամ դատարան կդիմի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ անգամ է դիմելու դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երկարացնելու միջնորդությամբ։

 

Հիշեցնենք` 2022թ-ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։

 

Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ: Նրա քրեական վարույթով ակտիվ առերեսումների փուլ է»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն