Այլ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոտայքի մարզում հրուշակեղենի 2 արտադրամասերի գործունեություն է կասեցվել

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոտայքի մարզում հրուշակեղենի 2 արտադրամասերի գործունեություն է կասեցվել
Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասերի արտադրական գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Պարզվել է, որ արտադրամասերը գործում են…

Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասերի արտադրական գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

 

Պարզվել է, որ արտադրամասերը գործում են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:

 

«Մասնավորապես՝ արտադրական տարածքներում հատակը, պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել, առաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ վիճակում, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը»,–նշված է ՍԱՏՄ հաղորդագրությունում։

 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

 

Հավելենք, որ ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան):

 

[3ba7df945e4ffe15a11d43d32c68c11f.webp]

[c01afff5acb6d47d8fee2a1fcbd5ba58.jpg]

[96d44a39f8db5eb89b31af0ecf5a6982.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250