Ի՞նչ են արել հայ փրկարաները Սիրիայում և Թուրքիայում․ ամփոփ տվյալներ
Հայ փրկարարները Թուրքիայի Ադիյաման քաղաքում և Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ մեկ շաբաթ տևած որոնողափրկարարական գործողությունների արդունքում, միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմերը համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ՝ Թուրքիայում աղետի գոտուց փլատակներից դուրս են բերել 3 տուժածի։
Այս մասին հայտնել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանը` ամփոփելով աղետի գոտում կատարված աշխատանքները։
«Լայնածավալ որոնողական՝ այդ թվում կիոնոլոգիական խմբերով աշխատանքների արդյունքում երկու երկրներում փլատակներից դուրս են բերել զոհերի 20 մարմիններ»,-նշել է նա։
Ըստ փոխգնդապետի` Հալեպում հայ փրկարարները որոնողափրկրարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել է ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Վերջ Ալիևի ընտանիքին․ ադրբեջանցի բլոգեր
Ադրբերանցի բլեգեր Մանաֆ Ջալիլզադեն տելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ դժգոհելով երկրի իշխանությունից։ ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոտայքի մարզում հրուշակեղենի 2 արտադրամասերի գործունեություն է կասեցվել
Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասերի արտադրական գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի...
ԵՄ-ն իր անդամ երկրների քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց
ԵՄ-ն իր անդամ երկրների քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայու...
Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում