Ադրբեջանն ու Իսրայելը ծրագրում են ընդլայնել ԱԹՍ-ների արտադրությունը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևը  և իսրայելական Aeronautics ընկերության ղեկավար Մոշե Էլազարը հանդիպել են։ 

 

Ինչպես հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ կողմերը մտքեր են փոխանակել «անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ»: 

 

Նշվում է, որ հանդիպումը կայացել է Աբու Դաբիում IDEX 2023 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում: Իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը մասնագիտանում է սպառազինության միջոցների և համակարգերի, մասնավորապես, ռազմական և առևտրային անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության մեջ: 

 

Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ են Aeronautics ընկերության արտադրության Orbiter և Aerostar անօդաչու թռչող սարքերը։ 2009 թվականին Բաքվի և ընկերության միջև ստորագրվեց համաձայնագիր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների արտադրության գործարանի կառուցման մասին։